ԲՀԿ-ն պառակտվում է

ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավորները սկսել են կամաց-կամաց առանձնանալ այդ կուսակցությունից: Չնայած խմբակցությունը որոշում էր կայացրել 2012թ. պետական բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին, այնուամենայնիվ, մի շարք ԲՀԿ-ականներ գերադասել են իշխանություններին դեմ դուրս չգալ ու պարզապես չմասնակցել քվեարկությանը:

Ըստ ԱԺ կայքում դրված տեղեկանքի՝ բյուջեի կատարողականի քվեարկությանը չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վահան Կարապետյանը, իսկ Հայկ Խաչատրյանը քվեարկել է ձեռնպահ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ այս անգամ չփորձեն անակնկալներ մատուցել՝ ձեռնպահ քվեարկելով կամ քվեարկությանը չմասնակցելով: Սակայն ստացվում է, որ այս նախազգուշացումները նույնիսկ «տեղ չեն հասնում»: Ի դեպ, նաեւ ՀՀԿ-ականներից մի քանի հոգի չի քվեարկել՝ Աշոտ Արսենյանը, Մարինե Մարաբյանն ու Հակոբ Հակոբյանը (թիվ 41 ընտրատարածք):

Շարունակությունը’ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում