21-րդ դարի ռուսական լավագույն ֆիլմը

21-րդ դարի ռուսական լավագույն ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Լեգենդ № 17» գեղարվեստական ֆիլմը դարձել է 21-րդ դարի ռուսական ամենահայտնի ժապավենը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Кино Mail.ru» կայքը։

Ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին «ТриТэ» կինոընկերությունում։ Ֆիլմը պատմում է խորհրդային հոկեյիստ Վալերի Խառլամովի և ԽՍՀՄ – Կանադա սուպերսերիայի առաջին խաղի մասին (1972)։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» վեց մրցանակի՝ ճանաչվելով տարվա լավագույն ռուսական ֆիլմ։ Ֆիլմի ստեղծողներն արժանացել են 2013 թվականի Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (2014)։

«Кино Mail.ru» կայքի վերլուծաբանները ուսումնասիրել են 21-րդ դարում նկրահանված ռուսական ֆիլմերը, առանձնացրել են նրանք, որոնց հանդիսատեսն առավել շատ գնահատական է դրել։ Զարմանալին այն է, որ բոլոր վարկանիշներով առաջատարը եղել է նույն ֆիլմը՝ «Լեգենդ № 17»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում