Դիմորդներն այսօր քննություն կհանձնեն «Օտար լեզվից». «Մաթեմատիկայից» 70 դիմորդ 20 է ստացել

Այսօր Հայաստանում կկայանա պետական ավարտական եւ միասնական քննություն «Օտար լեզու» առարկայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:

Նա նշեց, որ «Անգլերենից» քննություն կհանձնի ավելի քան 7000 դիմորդ, 400-ական դիմորդ քննություն կհանձնի գերմաներենից եւ ֆրանսերենից, իսկ իսպաներենից, իտալերենից եւ պարսկերենից’ 15-ական դիմորդ:

Ինչ վերաբերում է հունիսի 11-ին կայացած «Մաթեմատիկա» քննությանը, ապա Արա Իսպիրյանն ասաց, որ մոտ 170 բացակա է եղել, քննությանը մասնակցել է 6700 դիմորդ, միջին միավորը 12-ն է, դիմորդների 16 տոկոսը չի հաղթահարել նվազագույն շեմը, 70 դիմորդ ստացել է առավելագույն 20 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում