Դեռ պաշտոն չստացած՝ արդեն խուսափում է լրագրողներից

Ո՞ր բլոկի պատասխանատուն եք լինելու որպես փոխքաղաքապետ՝ «Հրապարակ»-ը հարցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանին, ում փոխքաղաքապետ դառնալու մասին մենք ժամանակին անձամբ հերքում էր: «Առայժմ պարզ չէ»:

Քաղաքապետարանից նույնպես պատասխանել են, որ բացի Վահե Նիկոյանից, որը կկոորդինացնի ֆինանսական բլոկը, մյուսների կուրացիոն դաշտը դեռ հստակ չէ: Ի դեպ, այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված ոչ թե Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին, որին պատրաստվում են թաղապետ նշանակել, այլ թաղապետի մյուս տեղակալը’ Սամվել Արթինյանը:

Երեկ ողջ օրը Արտակ Ալեքսանյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին, ավելի ուշ հեռախոսը վերցրել է անչափ երիտձայնով մեկը, հետո զգացել, որ «սխալ է վերցրել», ասել, որ Արտակ Ալեքսանյանի ընկերն է խոսում, իսկ երբ իմացել է, որ զանգողը լրագրող է, ընդհանրապես չի ցանկացել շարունակել:

Իսկ լրագրողը հետաքրքրվում էր, թե իր ընկերը քանի տարեկան է, ինչ կրթություն ունի: «Ես իրեն կասեմ, ես իրեն կասեմ» ասելով, անջատել է հեռախոսը: Այնուամենայնիվ, թերթին հաջողվել է պարզել, որ Արտակ Ալեքսանյանն ընդամենը 25 տարեկան է, ավարտել է Տնտեսագիտական համալսարանը և 2011 թ. նոյեմբերից աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում