Վայոց Ձորի թալանչին

2013 թ. հունիսի 6-ին ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել: Պատճառն այն է, որ նա հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնական կեղծիք է կատարել և չարաշահել պաշտոնական դիրքը:

«Ժողովուրդ»-ը Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից հետաքրքրվել է, թե ինչու է ձերբակալվել մարզպետարանի աշխատակիցը: Պարզվել է՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ձերբակալումն առնչվում է նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դեմ հարուցված քրեական գործին:

«Քանի որ 2012թ. քրեական գործ էր հարուցված, և այդ գործի շրջանակներում է նա ձերբակալվել»,-ասել է մարզպետը՝ հավելելով, որ ինքն իրեն իրավունք չի վերապահում տրամադրել այլ տեղեկություն, քանի որ գործը գտնվում է հատուկ քննչական ծառայությունում:

Վայոց Ձորի մարզպետի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում