Բանկը հարստանում է գյուղացիների հաշվին

«Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկն ստեղծվել է գյուղատնտեսության վարկավորման, փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով: Սակայն պարզվում է՝ ավելի շատ «զարգացրել» է բանկի ղեկավարների բարեկեցությունը:

«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ այս բանկը, որը գյուղատնտեսական վարկեր է տրամադրել մեծ թվով գյուղացիների և նրանց սնանկացման պատճառ դարձել, Ստեփան Գիշյանին 2011 թվականին, որպես Ագբա կրեդիտ ագրիկոլ բանկի տնօրեն, վճարել է 567 միլիոն 112 հազար դրամ, իսկ որպես «Ակբա լիզինգ» վարկային կազմակերպության տնօրեն՝ 83 միլիոն 108 հազար դրամ:

Գիշյանը 2 պաշտոն ունի, որոնց դիմաց 2011 թվին ստացել է մեկուկես միլիոն դոլար տարեկան աշխատավարձ: Մեզ չհաջողվեց ճշտել, թե 2012-13 թթ. նրան ինչքան են վճարել, սակայն, դատելով 2004-ից (166 միլիոն դրամ) մինչև 2011-ն արձանագրված թռիչքից, կարելի է պատկերացնել, որ աճել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում