Եվրապառլամենտը խստորեն քննադատել է Ադրբեջանին

Եվրախորհրդարանը հունիսի 13-ին որոշում է կայացրել Ադրբեջանի քաղաքացիական շարժման «Հանրապետական այլընտրանք»–ի ղեկավար Իլհար Մամեդովի ձերբակալության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Contact.az»-ը, համաձայան Եվրապառլամենտի պաշտոնական կայքում տեղադրված ինֆորմացիայի, Եվրախորհրդարանը խստորեն քննադատում է Իլհար Մամեդովի ձերբակալությունը և կոչ անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ապահովել արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն, ինչպես նաև, ակտիվիստի վրայից հանել առաջադրված մեղադրանքները: Օրինաստեղծ մարմինը կոչ է անում նաև ադրբեջանական իշխանություններին հարգելու մամուլի և ԶԼՄ-ների ազատությունը,ազատ արտահայտվելու իրավունքը, բարեփոխել երկրի օրենսդրությունը’ կապված «Զրպարտության մասին օրենքի» հետ և հարգել մարդկանց հավաքներ անցկացնելու իրավունքը:

Իլհար Մամեդովը ձերբակալվել է հունվարի 23-24-ը Իսմաիլում տեղի ունեցած հուզումների պատճառով: Նրանք մեղադրանքներ են ներակայացված համաձայն 220.1 զանգվածային անկարգություններ կազմակերպելու 315.2 ոստիկանության հակաճառելու և կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող ուժի կիրառման համար:

Մարդու իրավունքների եվրոպական դտարանը արտահերթ ընդունել է Ադրբեջանի դեմ Իլհար Մամեդովի անօրինական ձերբակալության դեմ հայտը և արդեն սկսելէ գործի քննությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում