Փարիզում գողացել են Բենքսիի գործերից եւս մեկը

Փարիզում գողացել են Բենքսիի գործերից եւս մեկը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի չորրորդ օկրուգում Պոմպիդուի կենտրոնի մերձակայքում սեպտեմբերի լույս 2-ի գիշերը գողացել են գրաֆիտի, որը վերագրվում Է բրիտանացի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտնել Է Ֆրանսիայի LCL հեռուստաալիքը:

Նկարն արվել Է Ռամբյուտոյի փողոցում ստորգետնյա կայանատեղի մուտքը նշող ճանապարհային նշանի հետին մասում: Գրաֆիտիում պատկերված Է առնետ՝ Բենքսիի աշխատանքների կուլտային գործող անձ: Գողության փաստով ոստիկանությունը հետաքննություն Է վարում:

Դա Բենքսիի գրաֆիտիի գողության առաջին դեպքը չԷ Փարիզում: Հունվարին անհայտ անձինք գողացել Էին Բենքսիի այն գործը, որն արվել Է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին Փարիզի «Բատակլան» համերգասրահի արեւմտյան ելքի դռանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում