Իրանում այսօր նախագահական ընտրություններ են
Նմանատիպ
Հունիսի 14-ին Թեհրանի ժամանակով 8:00-ին մեկնարկեցին Իրանի նախագահական ընտրությունները: 1979թ-ի Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը յոթերորդ անգամ է ընտրելու նախագահ, ով գերագույն հոգևոր առաջնորդից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում գործադիր մարմնում: Ընտրությունները կավարտվեն ժամը 18:00-ին: Իրանում ներկայումս քվեարկության իրավունք ունեն շուրջ 55 միլիոն մարդ, որից 1,6 միլիոնն առաջին անգամ են մասնակցելու քվեարկությանը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ դառնալու հայտ էին ներկայացրել հարյուրավոր թեկնածուներ, այդ թվում նաև կանայք: Իսլամական հեղափոխության Դիտորդների խորհուրդը հավանության արժանացրեց միայն 8-ի թեկնածությունը: Իսկ ներկայումս պայքարում են միայն 6-ը:
Նրանք են ‘ Ալի Աքբար Վելայաթին (Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդի խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար), Մուհամմադ Բաղեր Քալիբաֆը (Թեհրանի քաղաքապետ), Մոհսեն Ռեզային (Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար), Հասան Ռուհանին (Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն), Մուհամմադ Ղարազին (Հեռահաղորդակցության նախկին նախարար), Սայիդ Ջալիլին (Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար)։
BBC-ին անդրադարձ է կատարել Իրանի նախագահկան ընտրություններին’ ներկայացնելով թեկնածուներին և նրանց շանսերը: Առաջադրված բոլոր վեց թեկնածուները թվում էին պահպանողականներ, սակայն Հասան Ռուհանին բավականին զարմացնող հայտարարությամբ հանդես եկավ’ ընդգրկվելով ռոֆորմիստների շարքերը: Վերջինս նշել է, որ պետք է Արևմուտքի հետ կրկին բարելավել հարաբերությունները’ խոստանալով նաև ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և մեծ բարեփոխումներ կատարել մեդիա ոլորտում:
Անգլիական նշանավոր լարտվամիջոցը կարծում է , որ Ռուհանիին աջակցում են նախկին նախագահներ Խաթամին և Ռաֆսանջանին: Սակայն նրա մրցակիցնեն են Գերագույն հոգևոր առաջնորդի կողմից հավանության արժանացած Մուհամմադ Բաղեր Քալիբաֆը և Սայիդ Ջալիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում