Հովիկ Աբրահամյանն ինքն է խոսել թալանչիների մասին, ուստի նրանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն.Ռ. Հակոբյան

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ թեեւ հինգերորդ գումարման Աժ երրորդ նստաշրջանը համընկավ նախագահական եւ ավագանու ընտրությունների հետ, ինչը մի փոքր խանգարեց Աժ աշխատանքներին եւ թեեւ ընդդիմությունը քանակով քիչ է ներկայացված խորհրդարանում, բայց ակտիվ եւ որակով մասնակցեց քննարկումներին, որի արդյունքում էլ պառլամենտական մշակույթն ավելի բովանդակային նշաձող ունեցավ։

Հակոբյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է ձևավորեն միասնական օրակարգ եւ հանդես գան մի շարք օրենսդրական նախաձեռնություններով։ Անդրադառնալով Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը, Ժառանգություն խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ խմբակցությունը գնահատական կտա, երբ պարզ դառնա, թե ինչ էր հետապնդում այս հաշվետվությունը։Այս մաիսն գրում է Yerkir.am-ը:

Ըստ Հակոբյանի, ՎՊ հաշվետվության ընթացքում ինչ-որ բան այն չէր: “Եթե ԱԺ-ն թատրոն չէ եւ այդ փաստաթուղթը բեմադրություն չէ, ապա բոլոր խմբակցությունների ղեկավարները պետք է հաղորդում տան հանցագործության մասին եւ դիմեն դատախազություն ու ոստիկանություն՝ պետական շահերի պաշտպանության հարցով։ Մարդիկ պետք է ներգրավվեն որպես մեղադրյալներ։ Հովիկ Աբրահամյանն ինքն է խոսել թալանչիների մասին, ուստի նրանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն”,-հայտարարեց Հակոբյանը։

Ինչպես հայտնում է Panarmenian.net-ը, անդրադառնալով 2012 թվականի բյուջեի կատարողականին, նա նշեց, որ պետության զարգացմանը խանգարում է չորս գործոն՝ կոռուպցիան, ինչ վերացման համար, ըստ պատգամավորի, այս ընթացքում որևէ քայլ չարվեց: «Մյուսը ստվերային տնտեսությունն է, որը բավական զգացնել է տալիս, այս ընթացքում որևէ տեղաշարժ չի արձանագրվել, հարկային դաշտ չի տեղափոխվել: Երրորդ հիմնական խոչընդոտը մենաշնորհն է՝ ի հաշիվ փոքր և միջին բիզնեսի: Եվ վերաջպես օրենքի գերակայության բացակայությունը: Պետությունը պատրաստ չէ դիմակայել պետության առաջ ծառացած մարտահրավերներին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանն էլ աբսուրդ է համարում այն, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովը ՎՊ հաշվետվությանն այդպես էլ գնահատակն չտվեց: «Դա զավեշտ է, այն քննարկվել էր, և գոնե ազնվորեն ընդունեին և ասեին՝ շառ ու փորձանքից հեռու: Գլխադասային հանձնաժողովը ձեռքերը լվաց և հրաժարվեց եզրակացություն տալ: Ինչ-որ բան ամբողջությամբ և անկեղծ չի մատուցվում խորհրդարանին: Գլխադասային հանձնաժողովը ներկայանում է և ասում, որ ժամանակ չունեին քննարկելու: Այն, որ ինչ, որ բան այն չէ, դա այդպես է: Չեմ բացառում, որ իշխանության ներսում ինչ-որ ինտրիգներ, խաղեր են գնում»,- ասաց նա:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ԱԺ-ում փաստաթղթղի քննարկումները դեռ չեն ավարտվել և ԱԺ արտահերթ նիստում դրանք ավարտելուց հետո, երբ իսկապես պարզ դառնա, թե ինչ նպատակ է հետապնդում այդ հաշվետվությունը, խմբակցությունը կտա իր գնահատականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում