Ուիթնի Հյուսթոնի հոլոգրաման համերգ կտա Մեծ Բրիտանիայում
04/09/2019 20:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնը «մեկնում է համերգային շրջագայության» դեպի Մեծ Բրիտանիա` իր հայտնի հիթերով, թեև երգչուհու երկնային կյանքն ընդհատվել է դեռևս 7 տարի առաջ: Այս մասին գրում է Zvezda հեռուստաընկերությունը:
«Հիմա տեխնոլոգիան մեծ առաջընթաց է գրանցել և եթե չիմանաս դժբախտ դեպքի մասին և տոմսեր գնես պարտերում, ապա կարող ես և չնկատել, որ բեմում ոչ թե կենդանի մարդ է, այլ երգչուհու հոլոգրաման»,- գրում է աղբյուրը:
Ճիշտ պատկեր ստանալու համար մասնագետներն աշխատել են մի քանի տարի: Նման համերգ կազմակերպվել է նաև Մայքլ Ջեքսոնի երկրպագուների պատվին` նրա մահից հետո: Պատկերն իրական դարձնելու համար երգչուհու հոլոգրամային կձայնակցեն իրական մարդիկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում