«Դեմոկրատական» Թուրքիայում Ստամբուլի քաղաքացիները կորոշեն Գեզի այգու ճակատագիրը
Նմանատիպ
Երկշաբաթյա կատաղի պայքարից, հարյուրավոր վիրավորներից և մի քանի զոհերից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջապես հանդիպել է Թաքսիմի հրապարակի ցուցարարների որոշ ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Today’s Zaman»–ը, պատվիրակության կազմում հիմնականում մշակութային գործիչներ էին և «Թաքսիմի սոլիդարության հարթակ» շարժման երկու ներկայացուցիչներ:
Վերջիններից Թայֆուն Քահրամանը դրական է գնահատել վարչապետի հետ հանդիպումը: Նրա’ նման գնահատականի պատճառը կառավարության խոսնակի Հուսեյն Չելիկի հայտարարությունն է, ըստ որի, Գեզի այգու պահպանման հարցը կդնեն քվեարկության:
«Այգին չպետք է լինի մի վայր, որտեղ 24 ժամ մարդիկ ապրեն: Բնապահպանները պետք է լքեն այդ վայրը: Մենք Ստամբուլում յուրաքանչյուրին կհարցնենք, թե ինչ են նրանք ցանկանում: Նրանք, ովքեր չեն քվեարկի իրավունք չունեն ժողովրդավարության մասին խոսել»,- խոսնակի պարզաբանումն է մեջբերում BBC–ին:
Իր հերթին Քահրամանը նշել է, որ կառավորությունը ոչ մի գործողություն չպետք է ձեռնարկի:Վերջինս տեղեկացրել է, որ Էրդողանը խոստացել է’ եթե հասարակական քվեարկության արդյքունքում պարզվեց, որ բնակչության մեծամասնությունը ցանկանում է այգին թողնել, ապա այգին կմնա:
Թուրք նշանավոր դերասան Հալիթ Էրգենսը նշել է, որ վարչապետը խոստացել է նաև ուժի մեջ թողնել շինարարությունն արգելող դատական օրդերը:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում