«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտաս լսելիս` Եվրոպայում ոտքի են կանգնում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կոմիտասի անվան ազգային քառյակն իր կազմավորման 95-ամյակի եւ Կոմիտաս վարդապետի ծննդյան հոբելյանական 150-ամյակի առիթով սեպտեմբերին Մոսկվայում հանդես կգա համերգային մեծ նախագծով: Ուսուցողական ծրագրերի շրջանակներում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ելույթներ կունենա նաեւ Արցախում, Հայաստանի մի շարք մարզերում:
«Մեր հիմնական նպատակը հայ դասական երաժշտության տարածումն է: Արձագանքները բավականին դրական են: Գիտե՞ք, շատ հետաքրքիր մոտեցում ունի օտարազգի հանդիսատեսը: Երբեմն անգամ զարմանում եմ, թե ինչպես կարելի է լեզուն չիմանալ, չհասկանալ, միգուցե մարդիկ կան, որ մեր պատմությունն անգամ ուսումնասիրած չլինեն, բայց երբ հնչում է «Գարունը», ոտքի են կանգնում: Բացատրել, թե դա ինչ է, դժվար է: Որովհետեւ սա հենց արվեստ ասվածն է, որը պիտի զգան մարդիկ: Որքան էլ գրես կամ բացատրես, միեւնույն է` անբացատրելի է: Մարդն արվեստը կա՛մ զգում է, կա՛մ չի զգում: Եվրոպացի հանդիսատեսը, որ թվում է` պիտի «սառը» լինի, հակառակն ապացուցեց: Զարմացած եմ ասում` Կոմիտասը պահանջված է նրանց կողմից»,- ասել է Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում