Ռուսաստանը կդյուրացնի վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն ողջունել է երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությունը, որը վերաբերվում էր վիզային ռեժիմի դյուրացմանը:

«Այս ամենը Աբաշիձե-Կարասին բանակցությունների արգասիքն է: Սա արդեն այս ձևաչափի երկրորդ շոշափելի արդյունքն է: Կարծում եմ, որ հայտարարությունն իսկապես կյանքի կկոչվի և Վրաստանի քաղաքացիներին ավելի հեշտ կլինի այցելել Ռուսաստան»,- Պաջիկիձեի խոսքերն է մեջբերում «Gruzia.online»-ը:

Հիշեցնենք, որ Կարասինը երեկ երկոյան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում մշակել Վրաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր ‘նշելով, որ առայժմ վաղ է խոսել ամբողջովին ոչ վիզային ռեժիմ սահմանելու մասին:

«Ներկայումս երկխոսում ենք վիզային ռեժիմի դյուրացման շուրջ, որպեսզի մեծացնենք այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող են վիզա ստանալ: Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում վաղ է խոսել առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում