Քաղաքական խնդիրներ կան, որոնք իր վրա պետք է վերցնի, ականջալուր դարձնի ընդդիմությունը. Գ. Սահակյան

«Եվ շոու կար, և՛ չարախնդում, և՛ պոպուրիզմ կար, ընդդիմության աթոռի վրա էլ աչք չունենք»,- ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվության ներկայացմանը Aysor.am-ի փոանցմամբ ՀՀԿ-ի քննադատություններին, ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Քաղաքական խնդիրներ կան, որոնք իր վրա պետք է վերցնի, ականջալուր դարձնի ընդդիմությունը, սակայն դա չի անում, դրա համար էլ և՛ այն դերն ենք կատարում, և՛ մյուս դերակատարումն ունենք»,- ասել է Գ. Սահակյանը:

ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ, շարունակեց խոսքը խմբակցության ղեկավարը, պարզվեց, որ ըմբոստ, կիասաըմբոստ ու պոպուլիստ քննադատողները «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը չէին կարդացել և փորձում էին դատական ատյանի վերածել Ազգային ժողովը:

«Դա պատահական չէ, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ի գիտություն ենք ընդունում, ոչ թե քվերակում ենք, օրենք ենք դարձնում, այլ’ ի գիտություն ենք ընդունում, որովհետև դա հրապարակում է, և եթե օրենք ես դարձնում, դա դառնում է մի տեսակ վճիռ-մեղադրական»,- ասել է Գ. Սահակյանը:

ՎՊ հաշվետվության ներկայացումը, պատգամավորի կարծիքով, լավ անցավ, բոլոր քաղաքական ուժերն իրենց տեսակետները հայտնեցին, այժմ,  պետք է համբերել և տեսնել, թե կառավարության տեսակետն ինչպիսին է. «Ակնհայտ է, որ որոշակի դիրքորոշումներ կլինեն քննարկումներից հետո, և ամենակարևորը քաղաքական դիրքորոշում կլինի, վարչարարական դիրքորոշում, եթե անհրաժեշտություն լինի՝ նաև քրեական դիրքորոշում»:

Գ. Սահակյանը կարծում է, որ չարաշահումները, հանցագործությունները չպետք է անձերի վրա բարդել, դա հասարակական երևույթ է, իսկ իշխանությունները, հասարակական ու քաղաքական ուժերն էլ պիտի հետամուտ լինեն, որպեսզի հասարակությունը նման հանցագործությունների համար իր միտքն ազատ արտահայտի. «Դա ավելի պրոֆիլակտիկ երևույթ է, քան’ բռնենք մի տասը հոգու մորթենք, ասենք՝ խնդիրն ավարտված է»:

Հարցին, թե ի վերջո, պատիժներ լինելո՞ւ են, թե՞ ոչ, Գ. Սահակյանն նշել է, որ կլինեն քաղաքական որոշումներ, այսինքն. «Եթե կգտենք, որ էս թափթփվածությունը, թերությունները, փոշիացումները, անարդյունավետ օգտագործումներ են, դա քաղաքական որոշման խնդիր է: Եթե կլինեն հանցագործություններ, դա քրեական որոշման խնդիր է: Եթե կլինեն հատվածային, ոլորտային առումով խնդիրներ, որտեղ չինովնիկներ են մեղավոր, էդտեղ կլինեն նաև վարչարարական մոտեցումներ: Հուսով եմ, որ անհետևանք չեն մնա քննարկումները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում