Մինասի որմնանկարը կտեղադրվի Սամվել Ալեքսանյանի առևտրի կենտրոնում. «Ա1+»

Մինասի որմնանկարը կտեղադրվի Սամվել Ալեքսանյանի առևտրի կենտրոնում. «Ա1+»

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Հայ որմնանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կվերականգնվի և կտեղափոխվի Երևան։ Նախկինում, Գյումրու քանդված գործարաններից մեկում՝ «Օմեգայում» պահվող նկարն այս պահին վերականգնման փուլում է։ Այն գտնվում է Ջաջուռում։

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի խոսքով իտալացի վերականգնող մասնագետը՝ Ֆաբրիցիո Յակոբինին սեպտեմբերի 17-ին կժամանի Հայաստան, դրանից 17 օր անց պատկերն ամբողջովին պատրաստ կլինի։

«Շենքը, որում գտնվում էր որմնանկարը՝ կիսաքանդ էր և մեծ պատուհաններով հունիսյան անձրևներից այն սկսեց ինտենսիվորեն վնասվել և կարիք կար փրկելու նկարը»,- նշեց հիմնադրամի խորհրդի անդամ Լիլիթ Փաշինյանը։

Նկարի վերականգնման համար նախապես դրամահավաք էր հայտարարվել։ Աշխատանքները սկսեցին, երբ հովանավորը գտնվեց։ Վերջինս գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանյանների ընտանիք» հկ-ն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում