Այդպես էլ ԵՊՀ 100-ամյակի պետական հանձնաժողով չի ստեղծվել

Այդպես էլ ԵՊՀ 100-ամյակի պետական հանձնաժողով չի ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Արայիկ Հարությունյանի այս լայվից անցել է շուրջ 7 ամիս, բայց այդպես էլ ԵՊՀ 100-ամյակի պետական հանձնաժողով չի ստեղծվել: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ նախարարը չգիտի, թե ի՞նչ է նշանակում պետական հանձնաժողով, կամ էլ ժողովրդի վարչապետը չի կարողանում համակերպվել փաստի հետ, որ չի կարողացել ավարտել համալսարանն ու հիմա վրեժ է լուծում: Կա՞ մի խոստում, որ տվել եք և արել եք: Ի վերջո, շատ ազգային-պետական հաստատություններ ունե՞նք, որ 100-ամյա պատմություն ունեն: Կարելի՞ էր այսչափ քինախնդիր լինել: ԵՊՀ-ն երբեք այսչափ արհամարված չի եղել, այն էլ, երբ պետք է նշվեր Մայր Բուհի հիմնադրման 100-ամյակը: Սա կարող է փաստել ցանկացած համալսարանական, բացի իշխանությունների դրածոներից:

#ԵՊՀ100ամյակ_առանցԵՊՀի

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում