Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի Վանք գյուղ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ եւ հանդիպել բարերար Լեւոն Հայրապետյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվությնա Գլխավոր Վարչությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղում եւ ձորակում բնակելի շենքերի, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջության եւ ժամանցային ենթակառուցվածքների շինարարության հետ կապված մի շարք ծրագրեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է նման ծրագրերի իրականացումը, որոնք մեծապես կնպաստեն հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը:

Երկրի ղեկավարն այցելել է նաեւ Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինհարթակ:
Նախագահին ուղեկցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում