Կովկասյան ուղղությունը Իսրայելի համար առաջնային է. Էլկին
Նմանատիպ
Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զեև Էլկինը խոսել է Իսրայելի և Կովկասյան երկրների միջև առկա հարաբերությունների մասին:
Փոխնախարարաը նշել է, որ չնայած Հարավային Կովկասի երկրների ներքին խնդիրներին, կովկասյան ուղղությունը Իսրայելի համար առաջնային է:
«Իսրայելը արդյունավետ երկխոսություն է վարում Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների հետ: Հատկապես ջերմ հարաբերություններ են ձևավորվել Ադրբեջանի հետ: Մեր տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 4մլրդ. դոլլար: Որքան էլ զարմանալի է, սա ավելի շատ է, քան Ռուսաստանի հետ ունեցածը: Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պատմական այց կատարեց Իսրայել, որի ընթացքում քննարկվեցին երկկողմանի համագործակցության տարբեր ասպեկտները»- հաղորդում է «APA.az»-ը:
Էլկինը նաև անդրադարձել է կովկասյան երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցին: Նրա խոսքերով, վիզային ռեժիմի դյուրացումը միտում ունի նպաստելու ահաբեկչության դեմ պայքարին և անվտանգության ապահովմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում