Ռուսական աղբյուր. Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն հանդես կգան արցախյան հարցի մասին հայտարարությամբ

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման G8 գագաթնաժողովի շրջանակներում պլանավորում են ստորագրել երեք փաստաթուղթ, որոնցից մեկը համատեղ հայտարարություն է Լեռնային Ղարաբաղի մասին: Այն կստորագրեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի կայքը’ հղում անելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին:

«100 %-ով կարող եմ վստահեցնել, որ Օբաման, Պուտինը եւ Հոլլանդը հանդես կգան արցախյան հարցի վերաբերյալ հայտարարությամբ», ասել է Ուշակովը:

Ըստ նրա, այժմ ակտիվորեն մշակվում են ռուս-ամերիկյան երկկողմանի երեք փաստաթուղթ: Միեւնույն ժամանակ, նա չի կոնկրետացրել, թե կոնկրետ ինչ փատսաթղթերի մասին էր խոսքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում