Հունիսի 17-ին ՀՀ ԱԺ-ում արտահերթ նստաշրջան կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն’ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի հունիսի 17-ին ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան’ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, օրակարգում կլինեն «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը», «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Ինչպես նաեւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ մի շարք այլ նախագծեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում