Այս տարվա առաջին կիսամյակում սոցիալական ոլորտում խնայվել է 3 մլրդ դրամից ավելի գումար. Վարչապետ
10/09/2019 10:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ:
Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո, կարող ենք ասել:
Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար:»
Հետևեք մեզ նաև Telegram-ում