«Լավ, ը­սիգ վեր­ջը ի՞նչ է»

«Լավ, ը­սիգ վեր­ջը ի՞նչ է»

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am:

ՈՐ­ՊԵՍ ՍԿԻԶԲ

Այս ան­գամ Գյում­րի այ­ցե­լու­թյան ա­ռա­ջին իսկ պա­հից հան­դի­պե­ցի Գյումր­վա հու­մո­րին: Տաք­սու վա­րոր­դին հարց­րի.

– Ձկի մայ­լեն որ­տե՞ղ է։ – Հն­չեց պարզ ու գյում­րե­ցու ա­ռօ­րեա­կան, ա­րյան հետ ե­րակ­նե­րով հո­սող միա­միտ ու հա­մով պա­տաս­խա­նը.

– Ի­րա տե­ղը:

Տաք­սու սա­լո­նում պայ­թեց ծի­ծա­ղը:

Սա­կայն ի­րա­կա­նում ցան­կա­նում էի այ­ցե­լել ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րիս բազ­միցս գո­վա­բա­նած «Լոֆթ Գյում­րի» և «Մեղր ու բույս» թե­յա­րա­նը, ո­րոնք ժա­մա­նա­կա­կից Գյում­րու մեծ ու փոք­րի, պաշ­տո­նյա­յի, օ­տա­րեր­կյա հյու­րի ա­մե­նա­սիր­ված վայ­րերն են, այն էլ մի քա­ղա­քում, ո­րի ա­մեն մի քա­րը, դուռն ու շեն­քը, փո­ղոցն ու քան­դա­կը պատ­մու­թյուն ու­նեն: Բո­լո­րո­վին «ջա­հել» ժա­ման­ցա­յին այս կենտ­րոն­նե­րը նույն­պես հա­վակ­նում են դառ­նա­լու քա­ղա­քի բրեն­դը: Նպա­տակս Գյում­րու կրթ­ված ու թա­սի­բով եր­կու ե­րի­տա­սարդ­նե­րի՝ Ա­ՄԱ­ԼՅԱ ԹՈՒ­ՄԱ­ՍՅԱ­ՆԻ և ԱՐ­ՏՈՒՇ Ե­ՂԻԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ՝ հա­րա­զատ քա­ղա­քում ա­վան­դա­կան սո­վո­րույթ­նե­րին ու մտա­ծե­լա­կեր­պին զու­գա­հեռ ար­դիա­կա­նը ներդ­նող հի­րա­վի հայ­րե­նա­սի­րա­կան քայ­լի ար­դյուն­քը սե­փա­կան աչ­քե­րով տես­նելն ու ներ­կա­յաց­նելն էր:
ՍԻՐԵՄ ԳԸ «ԼՈՖԹԸ»

Գյում­րի քա­ղա­քի Գոր­կու փո­ղո­ցի 50/4 հաս­ցեում գտն­վող ինք­նա­զար­գաց­ման ու ժա­ման­ցի բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կենտ­րո­նը հայտ­նի է կեն­ցա­ղա­յին ա­ռօ­րյա հոգ­սե­րից փոքր-ինչ կտր­վե­լու ձգ­տող ցան­կա­ցած գյում­րե­ցու: Կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րեն Ա­մա­լյա Թու­մա­սյա­նի հետ փոր­ձե­ցինք հս­տա­կեց­նել «Լոֆ­թի» գա­ղա­փա­րը: Փաս­տո­րեն «Լոֆ­թը» (անգլ.՝ Loft, բա­ռա­ցի՝ տա­նիք), 20-21-րդ դա­րե­րի ճար­տա­րա­պե­տա­կան ոճ, ար­տադ­րա­կան նշա­նա­կու­թյան շեն­քի (գոր­ծա­րան, պա­հեստ) վե­րին հար­կում հար­մա­րեց­ված բնա­կա­րան, ար­հես­տա­նոց կամ գրա­սե­նյակ է: Լոֆթ ուղ­ղու­թյու­նը ա­ռա­ջա­ցել է 20-րդ դա­րի 40-ա­կան թթ. Նյու Յոր­քի ար­դյու­նա­բե­րա­կան թա­ղա­մա­սե­րում։ Քա­ղա­քի կենտ­րո­նում հո­ղի գնե­րի հեր­թա­կան բարձ­րա­ցու­մը ար­դյու­նա­բե­րա­կան տա­րածք ու­նե­ցող­նե­րին ստի­պեց թող­նել ի­րենց ձեռ­նար­կու­թյուն­նե­րը և տե­ղա­փոխ­վել ծայ­րա­մա­սեր։ Դա­տարկ­ված գոր­ծա­րան­նե­րի շեն­քե­րը պա­հան­ջարկ ձեռք բե­րե­ցին բո­հե­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մոտ. գրա­վիչ էին թե՛ շեն­քե­րի գոր­ծա­ռու­թա­յին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը (բարձր ա­ռաս­տաղ, լավ լու­սա­վոր­վա­ծու­թյուն), թե՛ վար­ձա­կալ­ման հա­մե­մա­տա­բար ցածր գնե­րը։ Լոֆ­թը խիստ նո­րաձև էր հատ­կա­պես 1950-ա­կան թվա­կան­նե­րին։ Հատ­կա­պես այս­տեղ էր կենտ­րո­նաց­ված Նյու Յոր­քի ար­տիս­տա­կան կյան­քը։ Նո­րաձև նկա­րիչ­նե­րը լոֆ­թե­րում կազ­մա­կեր­պում էին ցու­ցա­հան­դես­ներ և ստու­դիա­ներ։ Դա­սա­կան օ­րի­նակ է Էն­դի ՈՒոր­հո­լի «Ֆաբ­րի­կան»: Շու­տով լոֆթ ո­ճի ինք­նա­տիպ բնա­կա­րան­նե­րը սկ­սե­ցին հա­մար­վել ար­դիա­կան և է­լի­տար։

Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին «Լոֆ­թը» բաց­վեց Երևա­նում 2015 թվա­կա­նին, հա­ջոր­դը Գյում­րիում՝ 2017 թ. փետր­վա­րին՝ ռու­սաս­տա­նաբ­նակ եր­կու ե­րի­տա­սարդ գյում­րե­ցի­նե­րի մտահ­ղաց­մամբ: Նրանք ո­րո­շել էին ստեղ­ծել մի մի­ջա­վայր, որ­տեղ հնա­րա­վոր կլի­ներ փո­խել մտա­ծո­ղու­թյու­նը, ձեռք բե­րել ինք­նար­տա­հայտ­վե­լու և ստեղ­ծա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն, որ­տեղ յու­րա­քան­չյուրն իր հա­մար մի­ջա­վայր կս­տեղ­ծի՝ չխա­թա­րե­լով ազ­գա­յին դի­մա­գիծն ու գյում­րե­ցու հո­գե­կերտ­ված­քը: «Լոֆթ Գյում­րին» ինք­նա­զար­գաց­ման ու ժա­ման­ցի բազ­մա­ֆունկ­ցիո­նալ կենտ­րոն է, որ­տեղ անվ­ճար է ա­մեն ինչ, բա­ցի ժա­մա­նա­կից։ Նույն հաս­ցեում ա­ռա­ջարկ­վում են միան­գա­մից մի քա­նի, ի­րա­րից ան­կախ սրահ­ներ՝ սե­մի­նար­նե­րի գո­տի, խա­ղա­սե­նյակ, բաց խո­հա­նոց, սպի­տակ սե­նյակ՝ նա­խա­տես­ված հիմ­նա­կա­նում յո­գա­յի և պա­րի պա­րապ­մունք­նե­րի հա­մար, ար­վես­տի ըն­դար­ձակ սրահ, ար­հես­տա­նոց և բե­մա­կան հատ­ված՝ ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րով։

Առ­հա­սա­րակ Գյում­րին դժ­վա­րու­թյամբ է մար­սում իր կեն­ցաղն ու ա­ռօ­րյան մխրճ­վող ցան­կա­ցած նո­րա­մու­ծու­թյուն, սա­կայն, Ա­մա­լյա­յի փո­խանց­մամբ, ի­րենց հա­ջող­վեց հաղ­թա­հա­րել մի շարք կարծ­րա­տի­պեր, չխա­թա­րե­լով գյում­րե­ցու ազ­գա­յին դի­մա­գի­ծը: «Լոֆ­թը» պար­զա­պես ինք­նա­զար­գաց­ման և ժա­ման­ցի հար­թակ է, այն բաց է ա­մե­նա­տար­բեր գա­ղա­փար­նե­րի հա­մար, ի­րա­կա­նաց­նում է տար­բեր գոր­ծա­ռույթ­ներ սկ­սած մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կեր­պու­մից մինչև Եվ­րո­պա­կան Միու­թյան նա­խագ­ծե­րի ի­րա­կա­նա­ցում: Ա­միս­ներ շա­րու­նակ այս­տեղ ներ­կա­յաց­վել է եվ­րո­պա­կան 11 եր­կր­նե­րի մշա­կու­թա­յին կյան­քը` հարս­տաց­նե­լով մաս­նա­կից­նե­րի գի­տե­լիք­ներն ու բարձ­րաց­նե­լով գե­ղե­ցի­կի հան­դեպ ըն­կա­լում­նե­րի նշա­ձո­ղը: Մի­ջա­վայ­րը հի­շեց­նում է ըն­տա­նե­կան ջեր­մու­թյու­նը. բազ­մոց­ներ ու գր­քե­րով լի պա­հա­րան­ներ, ըն­դար­ձակ խո­հա­նոց, սրա­հի ան­կյու­նում տե­ղա­վոր­ված դաշ­նա­մուր ու ա­ռա­ջին պլան մղ­ված հար­վա­ծա­յին գոր­ծիք­ներ, մեծ, ըն­դար­ձակ պա­տու­հան­նե­րից թա­փան­ցող լույ­սի ա­ռա­տու­թյուն ու ա­մեն ան­կյու­նում զրու­ցող, աշ­խա­տող, եր­գող, խա­ղա­ցող տար­բեր տա­րի­քա­յին խմ­բի ու սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:

– «Լոֆ­թը» սո­ցիա­լա­կան բիզ­նես է, որ­տեղ ա­մեն ինչ անվ­ճար է, բա­ցի ժա­մա­նա­կից: Մեր տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ո­րոշ­մամբ մեկ ան­ձի հա­մար մուտ­քը 2 ժա­մի հա­մար սահ­ման­վել է 500 դրամ, 3 ժա­մի հա­մար՝ 700 դրամ, ո­րը, կար­ծում եմ, սիմ­վո­լիկ գու­մար է նման հս­կա­յա­կան կա­ռույ­ցը պա­հե­լու հա­մար. և հենց այդ զո­հո­ղու­թյուն­նե­րի հաշ­վին մենք ա­վե­լի շատ աշ­խա­տանք պետք է ա­նենք: Ինչ վե­րա­բե­րում է այ­ցե­լու­նե­րի ար­ձա­գան­քին, ա­պա դյու­րին չե­ղավ նոր գա­ղա­փա­րի մար­սու­մը: Ա­ռա­ջին օ­րե­րին այ­ցե­լու­նե­րի մեծ հոսք ե­ղավ, քա­նի որ նո­րույթ էր, և մար­դիկ ու­զում էին ի­մա­նալ, թե ինչ է դա, հե­տո նրանց թի­վը պա­կա­սեց:

Սկզբ­նա­կան շր­ջա­նում մարդ­կանց դժ­վար էր բա­ցատ­րել, թե ինչ է «Լոֆ­թը», քա­նի որ մեր քա­ղա­քում նման բան չի ե­ղել, իսկ ա­հա այս­տեղ դու վճա­րում ես միայն ժա­մա­նա­կի հա­մար, ու շի­նու­թյան ե­րեք հար­կե­րը կա­րող ես օգ­տա­գոր­ծել այն­պես, ինչ­պես ու­զում ես:

Պատ­կե­րաց­րեք, թե Գյում­րու հա­մար դա ինչ հե­տաքր­քիր վայր է, որ գա­լիս են տես­նում ու բա­ցատ­րե­լուց հե­տո հարց­նում. «Լավ, ը­սիգ վեր­ջը ի՞նչ է»: ՈՒ ա­մեն ան­գամ բա­ցատ­րում ես, որ այս ու այս է, ու­շա­դիր լսե­լուց հե­տո էլ կր­կին հարց­նում է. «Ես վեր­ջը չհասկ­ցա, ը­սիգ ի՞նչ է»: Այս հար­ցը տվել են բո­լո­րը, մինչև հաս­կա­ցել ու մեր­վել են «Լոֆ­թին»: Ի­րա­կա­նում սա մի ա­ռան­ձին մշա­կույթ է, ո­րը ձևա­վոր­վեց, ու մենք ու­նենք լոֆ­թե­ցի­նե­րի մի մեծ խումբ, ով­քեր այս­տեղ ի­րենց զգում են, ինչ­պես ձու­կը ջրում: «Լոֆ­թը» մի­ջա­վայր է, որ­տեղ գյում­րե­ցի ե­րի­տա­սարդն ա­ռա­ջին ան­գամ գա­լիս ու խո­հա­նո­ցում իր հա­մար սուրճ է պատ­րաս­տում, մի բան, որ իր տա­նը թերևս չա­ներ, հե­տո իր ափ­սեն երկ­րորդ հար­կից ի­ջեց­նում է ներքև ու լվա­նում, ուր մի ան­կյու­նում տղեր­քը կի­թառ են նվա­գում, իսկ վե­րին հար­կում Հնդ­կաս­տա­նի դես­պա­նը տիկ­նոջ հետ սր­ճում է, մի քիչ հե­տո մարզ­պետն է գա­լիս կնոջ հետ ընթ­րե­լու, ու նույն ժա­մա­նակ մի փոք­րիկ Շո­պեն դաշ­նա­մուր է նվա­գում: Այ­ցե­լուն գա­լիս կամ ինքն է պատ­րաս­տում սուրճն ու թե­յը, կամ պատ­վի­րում է, ո­րոնց գու­մա­րը մտ­նում է ժա­մավ­ճա­րի մեջ, – պատ­մում է Ա­մա­լյան ու հա­վե­լում, որ «Լոֆթ»-ում գոր­ծում են ա­կումբ­ներ՝ ՄԱՖ, ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի, հո­գե­բա­նու­թյան, որ­տեղ հա­ճա­խա­կի անց­կաց­վում են սե­մի­նար­ներ, զրույց­ներ: Այս­տեղ կրկն­վող մի­ջո­ցա­ռում­ներ չեն լի­նում, քա­նի որ բազ­մաբ­նույթ ծրագ­րե­րը մշ­տա­պես հեր­թի են կանգ­նած:

ԹԵ­ՅԱ­ՐԱՆ, Ո­ՐԸ ՄՇԱ­ԿՈՒՅԹ Է ՓՈ­ԽՈՒՄ

Գյում­րու կենտ­րո­նում մեկ այլ ինք­նա­տիպ նա­խա­գիծ է ի­րա­կա­նաց­րել մաս­նա­գի­տու­թյամբ տն­տե­սա­գետ, 18 տա­րի Շվեյ­ցա­րիա­յում ապ­րած, Ժնևի ու Լոն­դո­նի հա­մալ­սա­րան­նե­րում կր­թու­թյուն ստա­ցած գյում­րե­ցի Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նը: Դեռ ար­տա­սահ­մա­նում ապ­րած տա­րի­նե­րին նա հե­տաքր­քր­ված էր Հա­յաս­տա­նի բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րով, ան­գամ ՄԱԿ-ում հն­չեց­րել է Թե­ղու­տի բազ­մա­չար­չար հար­ցը, իսկ ար­դեն հայ­րե­նի­քում ըն­կեր­նե­րի հետ կա­մա­վոր կազ­մա­կեր­պել է թե­ղուտ­ցի­նե­րի բնամ­թեր­քի՝ մեղ­րի, խո­տա­բույ­սե­րի, չրե­ղե­նի ի­րա­ցու­մը:

– Ցա­վում եմ, որ մեր երկ­րի ըն­դեր­քը այլ եր­կր­ներ շա­հա­գոր­ծում են շատ է­ժան գնով, իսկ ար­դյուն­քը, գնա­լով հա­րուստ եր­կր­ներ ու դառ­նա­լով 2-3-րդա­կան ապ­րանք, նո­րից վե­րա­դառ­նում է մեր եր­կիր ու թանկ գնով վա­ճառ­վում ժո­ղովր­դի վրա, ո­րից մար­դիկ միայն տու­ժում են: Ես դեռ ար­տա­սահ­մա­նում ներգ­րավ­վե­ցի Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող բնա­պահ­պա­նա­կան պայ­քա­րին, սա­կայն իմ պայ­քա­րը ա­վե­լի կա­ռու­ցո­ղա­կան էր, իմ նպա­տակն էր հան­քար­դյու­նա­բե­րու­թյան դեմ պայ­քա­րե­լով հան­դերձ ա­ռա­ջար­կել այ­լընտ­րան­քա­յին լու­ծում:

Քա­նի որ թե­ղուտ­ցի­նե­րը բա­ցի հան­քում աշ­խա­տե­լուց զբաղ­վում էին նաև մեղ­րի ար­տադ­րու­թյամբ և ու­նեին ի­րաց­ման խն­դիր, ըն­կեր­նե­րիս հետ նրանց ա­ռա­ջար­կե­ցի մեր ու­ժե­րով ի­րենց ար­տադ­րան­քը վա­ճա­ռել Երևա­նում, պայ­մա­նով, որ այլևս չաշ­խա­տեն հան­քում: Ո­մանք հա­մա­ձայ­նե­ցին, ո­մանք, ան­տե­սե­լով սե­փա­կան ա­ռող­ջու­թյու­նը, գե­րա­դա­սե­ցին աշ­խա­տել հան­քում: Ես Ժնևից կազ­մա­կեր­պում էի մեղ­րի վա­ճառ­քը Երևա­նում: Հենց այդ ժա­մա­նակ էլ ծն­վեց Herbs and honey-ի՝ «Մեղր ու բույս» կոչ­վող է­կո­լո­գիա­կան թե­յա­րա­նի գա­ղա­փա­րը՝ մեղ­րը Թե­ղու­տից, բույ­սը՝ Ա­շոց­քից, որն էլ ի­րա­կա­նաց­րի Գյում­րի վե­րա­դառ­նա­լուց ան­մի­ջա­պես հե­տո,- պատ­մում է Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նը:

Թե­յա­րանն ի­րոք ար­տաք­նա­պես յու­րա­հա­տուկ է: Բա­ցօ­թյա թե­յա­րա­նում մեղմ ե­րաժշ­տու­թյան հն­չյուն­նե­րի տակ սե­ղան­նե­րի մոտ նս­տած մար­դիկ վա­յե­լում են պատ­վի­րա­ծը՝ մեղ­րով թե­յը: Վա­ճառ­քի սրա­հի ձևա­վո­րումն ար­դեն իսկ հի­շեց­նում է, որ այս­տեղ ա­մեն իր է­կո­լո­գիա­պես մա­քուր է, ա­մե­նուր սա­րե­րից հա­վա­քած ու փն­ջե­րով պա­տե­րից կախ­ված բույ­սե­րի բուր­մունքն է: Վա­ճա­ռաս­րա­հի գողտ­րիկ տեսքն ու ձևա­վո­րու­մը վկա­յում են տի­րոջ բարձր ճա­շա­կի մա­սին: Այս­տեղ ար­գել­ված է խմիչ­քի վա­ճառ­քը, մի բան, որ սկզբ­նա­կան շր­ջա­նում ան­սո­վոր էր ո­մանց հա­մար:

Այս դեպ­քում էլ Գյում­րին դժ­վա­րու­թյամբ հա­մա­կերպ­վեց նոր երևույ­թի հետ: Սա­կայն Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նը գի­տե, որ դյու­րին չէ նո­րի ըն­կա­լու­մը, որ այն շա­րու­նա­կա­կան պրո­ցես է: Ի վեր­ջո հաս­կա­ցել է, որ մար­դիկ դի­մադ­րում են զար­գաց­մա­նը, ցան­կա­ցած նո­րին: Մար­դիկ կան, որ նոր բան տես­նե­լիս ձգ­տում են կի­րա­ռել, ըն­դօ­րի­նա­կել այն, պա­տա­հում է նաև հա­կա­ռա­կը: Երբ թե­յա­րա­նը նոր էր բաց­վել, մի հե­տաքր­քիր տեն­դենց նկատ­վեց, շա­տե­րին գա­ղա­փա­րը հրա­պու­րեց, ան­գամ մի­մյանց ան­ծա­նոթ մար­դիկ փոր­ձում էին ի­րենց ներդ­րումն ու­նե­նալ թե­կուզ մի փոքր գա­ղա­փա­րով կամ ա­ռա­ջար­կով, ինչն ինք­նին վկա­յում էր, որ թե­յա­րա­նի գա­ղա­փա­րը հա­մախմ­բում է մարդ­կանց, գրա­վում նո­րա­նոր հա­մա­կիր­նե­րի:

Թե­յա­րանն օ­րա­կան ու­նի 50-60 այ­ցե­լու: Ե­րի­տա­սարդ աշ­խա­տա­կից­ներն ա­ռանձ­նա­նում են ժպ­տե­րես ու բա­րե­համ­բույր վե­րա­բեր­մուն­քով: Թե­յա­րա­նում վա­ճառ­վող 60 տե­սա­կի թե­յե­րից 8-ը՝ սև և կա­նաչ, ներ­կր­վում են; Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նի փո­խանց­մամբ` ի­րենք հա­մա­գոր­ծակ­ցում են ոչ մեծ ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ, բնա­կան ար­տադ­րան­քը գն­վում է հիմ­նա­կա­նում ան­հատ­նե­րից՝ Շի­րա­կի մար­զի գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րից:

– Գյում­րիում 50 % աղ­քա­տու­թյուն կա, ան­թույ­լատ­րե­լի է, որ Հա­յաս­տա­նի երկ­րորդ մեծ քա­ղաքն աղ­քա­տու­թյան այդ­պի­սի բարձր ցու­ցա­նիշ ու­նե­նա: Ես այդ մա­սին բարձ­րա­ձայ­նում եմ և ու­զում եմ մե­սիջ փո­խան­ցել կա­ռա­վա­րու­թյա­նը, որ ներդ­րում­ներ են հար­կա­վոր, ո­րոնք պետք է լի­նեն ծրագ­րե­րի, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ստեղծ­ման կամ ե­ղա­ծը վե­րա­կանգ­նե­լու տես­քով: Ժա­մա­նա­կին Գյում­րին 200 հա­զար բնա­կիչ ու­ներ, այ­սօր մնա­ցել է շուրջ 70 հա­զա­րը: Տն­տե­սու­թյունն աշ­խա­տեց­նո­ղը մարդն է, այ­սօր մաս­նա­գետ չկա Գյում­րիում, այ­սօր մեզ մարդ է պետք, կադր, շա­տերն այ­սօր փող ու­նեն դր­սում, ես էի խե­լա­ռը, որ վեր կա­ցա ե­կա, իսկ մյուս­ներն ա­սում են` մինչև կա­յու­նու­թյուն չլի­նի, չեմ գա Հա­յաս­տան։ Խոս­քը տն­տե­սա­կան, հար­կա­յին դաշ­տի կա­յու­նու­թյան մա­սին է: Չկար­ծեք, թե զղ­ջա­ցել եմ վե­րա­դառ­նա­լու հա­մար, քավ լի­ցի, դեռ շատ ա­նե­լիք­ներ ու­նեմ: Դար­ձյալ շեշ­տում եմ՝ Հա­յաս­տա­նը կադ­րե­րի պա­կաս ու­նի, մտա­ծել է պետք, ու դա միայն Նի­կոլ Փա­շի­նյա­նի խն­դի­րը չէ, դա բո­լո­րիս խն­դիրն է, ու ար­տա­գաղ­թը, ո­րը տե­ղի է ու­նե­ցել, նաև կադ­րե­րի պա­կա­սի պառ­ճա­ռով է, մենք այ­սօր կրթ­ված, զար­գա­ցած մարդ­կանց կա­րիք ու­նենք, այդ նույն գյում­րե­ցիք, որ ապ­րում են Մոսկ­վա­յում կամ Եվ­րո­պա­յում, թող գան կա­ռու­ցեն եր­կի­րը,- ա­սում է Ար­տուշ Ե­ղիա­զա­րյա­նը:

ՈՐ­ՊԵՍ Ա­ՎԱՐՏ

Միտքս ա­վար­տում եմ Գա­րե­գին Նժ­դե­հի խոս­քով. «Ե­րի­տա­սար­դու­թյուն, դու բարձ­րան­պա­տակ ես, ե­թե ծա­ռա­յում ես հայ­րե­նի­քին»: Իսկ Գյում­րիում այդ­պի­սի ե­րի­տա­սարդ­ներ կան, ով­քեր պա­հում-գուր­գու­րում են Մհեր Մկրտ­չյա­նի, Շա­րա Տա­լյա­նի, գու­սան Շե­րա­մի, ֆայ­տոն Գրի­շի պաշ­տե­լի քա­ղա­քի դի­մա­գի­ծը` միա­ժա­մա­նակ թար­մաց­նե­լով Գյում­րու շն­չա­ռու­թյու­նը:

Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում