Հովիկ Աղազարյան. Ջերմուկցիները կարող են նախաձեռնել իշխանության նկատմամբ անվստահության հանրաքվե
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին Ամուլսարի հանքի շահագործման մասին մեր բացատրությունները լինեն անընդունելի, ապա դա շատ հասարակ լուծում ունի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։
Պատգամավորի խոսքով, կարելի է նախաձեռնել ու անցկացնել իշխանությունների նկատմամբ անվստահության հանրաքվե, ըստ այդմ անել հաջորդ քայլերը՝ ընդհուպ անցկացնել արտահերթ ընտրություններ։
Աղազարյանը մանրամասնեց, դա իր անձնական կարծիքն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել բաց քննարկում, որի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության և ճանապարհներն ապաշրջափակելու կոչի վերաբերյալ։
Քննարկման ներկաներից մեկը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ են տալիս կառավարությունը, որպեսզի լինի հստակ որոշում, այս անորոշ վիճակը վերանա, այլապես իրենք կդիմեն իրենց քայլերին՝ գործադուլ, դասադուլ։
Աղազարյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում