The Economist-ն անդրադարձել է ցեղասպանության խնդրին
Նմանատիպ
«The Economist» պարբերականում օրերս լույս էր տեսել հոդված, որտեղ անդրադառնում էր ցեղասպանության խնդրին, կրոնական և քաղաքական գործիչների դերակատարությանը դրա ճանաչման և կանխման մեջ: Հոդվածի օրիգինալ տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հեղինակը ներկայացնում է, որ վերջին ժամանակներս ցեղասպանության թեման խիստ ակտուալ է դարձել հետևյալ երկու պատճառներով: Պատճառներից առաջինը Հռոմի պապ Ֆրանցիսկուսի և Թուրքիայի միջև առաջացած տարաձայնությունն է’ կապված հայտնի դեպքերի հետ: Թուրքիան չի համակերպվում այն փաստի հետ, որ կաթոլիկների առաջնորդը ևս մեկ անգամ իր վճռականությունն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել 2015թ-ին այցելել Հայաստան’ մասնակցելու 100 –րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Թերթի կարծիքով, նման որակումը կարող է սրել հասարակական բանավեճը աշխարհի ամենամեծ քրիոտոնեական համայնքի և մեծաքանակ մուսուլմանական բնակչություն ունեցող պետության միջև:
Հաջորդ իրադարձությունը, որը հասարակության ուշադրությունը կրկին հրավիրեց ցեղասպանության խնդրի վրա Բարաք Օբամայի կողմից Սամանթա Փաուերին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան նշանակելն է: Նա շատ համարձակ գիտնական և լրագրող է, ով իր ողջ կյանքը նվիրել է ցեղասպանության խնդրի ուսումնասիրությանը’պնդելով, որ ցեղասպանությունների կանխումը ամերիկյան պետության կարևորագույն առաջնահերթությունը պետք է լինի:
Այնուհետև անդրադարձ է կատարվում Ցեղասպնաություն տերմինին’ նշելով, որ 1948թ-ին ընդունված «Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան» սահամանում է այն արարքները, որոնց պարագայում կարող ենք խոսել ցեղասպանության մասին, սակայն թերի է մնում մարդկանց ոչնչացման թվաքանակի մասը: Այսինքն’ հստակ թիվ չկա, որի պարագայում մենք կարող ենք ֆիքսել, որ իրականացվել է ցեղասպանություն:
Հոդվածում անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ կրոնական առաջնորդներն անշուշտ պետք է արծարծեն ցեղասպանության խնդիրը, սակայն շատ զգուշավոր կերպով’ չբորբոքելով հարցը:
Վերջում անդրադարձ է կատարվում ցեղասպանություն խնդրի հարցում քաղաքական գործիչների դերին. նշվում է, որ այս խառնաշփոթ աշխարհում հենց նրանք կարող են լինել ցեղասպանությունների առաջացման պատճառը դրանք կանխելու քողի տակ:
Անկախ այն հանգամանքից, թե ինչ շեշտադրումներով է անդրադարձ կատարվում ցեղասպանության խնդրին, կարևոր է , որ հեղինակավոր պարբերականները, որոնք իսկապես կարծիքի առաջատարներ են, բարձրացնեն այս հարցը և ակտուալ դարձնեն թեման:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում