ՀԱՊԿ դռները ոչ ոքի համար փակ չեն, բայց որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, հայտարարել է ՀԱՊԿ ղեկավարը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի դռները ոչ ոքի համար փակ չեն:
«Եկեք ելնենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված նորմատիվ-իրավական դաշտից: Բոլոր որոշումները, մասնավորապես, այն, ինչ վերաբերում է անդամակցությանը, դիտորդությանը, գործընկերությանը, ընդունվում են կոնսենսուսով: Եթե մեկ անդամ պետության համաձայնություն չլինի, իհարկե, որոշում չի լինի», – ասել է Սեմերիկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորությանը:
Ըստ Սեմերիկովի՝ Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է նման հնարավորության մասին՝ հիմնվելով այն տեսակետի վրա, որ «մեր դռները ոչ մեկի համար փակ չեն»:
«Ցանկացած պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ դիտորդ, գործընկեր, սակայն կան որոշակի սահմանափակումներ, որոնք ամրագրված են նորմատիվային փաստաթղթերում», – նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում