Հերթական չմտածված քայլը բնաջնջելու է Հայաստանի բանկային համակարգը

Հերթական չմտածված քայլը բնաջնջելու է Հայաստանի բանկային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Աչքի տակով անցկացրեցի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Երկու բառով ասած նախագիծը Հայաստանում բանկային գաղտնիքը փաստացի վերացնելու մասին է։ Այն մասին է, որ անկախ անձի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունենալ-չունենալու, ցանկացած անձի բանկային գաղտնիքը ենթակա է բացահայտման, «ծանրակշիռ տվյալների առկայություն» որինչ չասող մտքի ներքո…

Թե սա որ մի մասնավոր գործից բխած հերթական «գլուխգործոց» կարգավորում է, ցույց կտա ժամանակը։ Սակայն անկախ ամեն ինչից հարկ է փաստել, որ հերթական չմտածված քայլը բնաջնջելու է Հայաստանի բանկային համակարգն ու ամեն ինչ ուղղելու է դեպի ստվեր։

Իսկ այն, որ մարդու իրավունքների «ճակատի» ողջ երկայնքով շռնդալից նահանջը շարունակվում է, արդեն չքննարկվող փաստ է։

Երվանդ ՎԱՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում