Վլադիմիր Սպիվակովը նշում Է 75-ամյակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Սպիվակովն անվերապահ հեղինակություն Է վայելում գործընկերների շրջանում ոչ միայն երաժշտական հանճարով, որին ծափահարում են լավագույն համերգային հարթակները Նյու Յորքից մինչեւ Տոկիո, այլեւ բարեկամություն անելու տաղանդով, մարդասիրությամբ ու նրբազգացությամբ: Վարպետի հոբելյանի նախօրյակին ՏԱՍՍ-ին այս կարծիքը հայտնել են նրա բարեկամներն ու գործընկերները, հայտնի կատարողներ եւ արտիստներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, դիրիժորը եւ ջութակահարը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ղեկավարը սեպտեմբերի 12-ին նշում Է 75-ամյակը: «Սպիվակովը համաշխարհային մասշտաբի մարդ Է, եւ նրան այդ մասին չասել նրա ծննդյան օրը սխալ կիներ»,- հայտարարել Է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Շվիդկոյը: Բոլորն, ովքեր ծանոթ են Սպիվակովի հետ, նշում են նրա աշխատանքը երիտասարդության հետ եւ մարդասիրական գործունեությունը:
1986 թվականի մայիսին Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո «Մոսկվայի վիրտուոզները» ժամանեցին «Կիեւյան գարուն» փառատոնին: Նվագախմբի հետ վարպետը համերգներ տվեց Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից հետո: 1994 թվականին կազմակերպել Է Միջազգային բարեգործան հիմնադրամ, որն օգնություն Է ցույց տալիս երեխաներին: Բայց գլխավորն, անշուշտ, մնում են բեմն ու ունկնդիրը, որի համար Սպիվակովը ձայնագրել Է ավելի քան 40 խտասկավառակ՝ տարբեր ոճերի եւ դարաշրջանների երաժշտական ստեղծագործություններով:
ԽՍՀՄ Պետական մրցանակի (1989 թվական), ՌԴ Պետական մրցանակի (2011) դափնեկիրը, «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» շքանշանի լիակատար ասպետը, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի արտիստ» պատվավոր կոչման կրողը, որի պատվին կոչվել Է փոքր մոլորակներից մեկը, իր հոբելյանին որոշել Է խուսափել հրապարակայնությունից եւ հրաժարվել Է բոլոր հարցազրույցներից, բայց, այնուամենայնիվ, պաշտոնական տոնումն, ինչպես եւ ընդունված Է, կանցկացնի բեմին: Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը, որը վարպետը հիմնել եւ գլխավորում Է, սեպտեմբերի 28-ին կկայանա «Ինքնանկար» երեկոն՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարոնիկ նվագախմբի եւ հռչակավոր մենակատարների մասնակցությամբ, որոնց անուններն առայժմ գաղտնի են պահվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում