SarGallery Երևանյան պատկերասրահն իր հավաքածուն կցուցադրի Տափերականի Մշակույթի տանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սեպտեմբերի 18-ից սկսած SarGallery Երևանյան պատկերասրահը իր հավաքածուն ժամանակավորապես կցուցադրի Արարատի մարզի Տափերական համայնքի Մշակույթի տանը։
Պատկերասրահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կցուցադրվեն հայ մեծանուն նկարիչներ` Գայանե Խաչատուրյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Մինաս Ավետիսյանի, Մարիամ Ասլամազյանի, Գաբրիել Գյուրջյանի, Էդուարդ Արծրունյանի, Մհեր Աբեղյանի, Սլավա Պարոնյանի և այլոց աշխատանքները։
Հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին ժամը 17:00-ին։
SarGallery Երևանյան պատկերասրահը բացվել է 2018-ին Մոսկվայում գործող SarGallery պատկերասրահի հովանու ներքո։
«Պատկերասրահը ստանձնել է «Ազգային արժեքների վերադարձ դեպի երկիր» ծրագրի կատարումը։ Մեզ մոտ ներկայացվելու են դրսի մեր նկարիչների աշխատանքները, հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներն էլ կազմակերպելու ենք դրսում»,- ավելի վաղ Panorama.am-ին ասել էր պատկերասրահի տնօրեն Արմինե Սահակյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում