Ինչո՞ւ Լուսինե Զաքարյանը տուն-թանգարան չունի

Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու’ մշակութաբան Խորեն Պալյանի Եզնիկ Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանը տուն-թանգարանի վերածելու գործընթացը ժառանգների միջև անհամաձայնության պատճառով ձգձգվում է: Վերջիններս համաձայնության չեն գալիս, որպեսզի տունը վերածվի տուն-թանգարանի:

Խորեն Պալյանը և Լուսինե Զաքարյանը համատեղ կյանքում երեխաներ չեն ունեցել: Այդ իսկ պատճառով էլ Խորեն Պալյանի մահից հետո նրան պատկանող գույքի, այդ թվում նաև Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու 42 շենքի թիվ 2 և 3 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրեր են տրվել Խորեն Պալյանի քրոջ որդուն’ Ռուբին Վարուժան Ռուբինյանին, եղբորը’ Արտաշես Պալյանին, եղբորորդուն’ Րաֆֆի Պալյանին, և մյուս եղբոր’ Երկաթ Պալյանի երեխաներին’ Արություն և Ալեն Պալյաններին: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

Հոդվածի շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում