Հեղափոխություն՝ վերևից ու ներքևից

«Հայաստանն այսօր սոցիալ-տնտեսական քաղաքական մի իրավիճակում է գտնվում, որից դուրս գալու երկու ճանապարհ կա՝ հեղափոխություն վերևից, ինչը ենթադրում է, որ ՀՀ նախագահը կարող է իսկապես գործողություններ կատարել, որոնք հասարակությանն իրական կթվան, և հեղափոխություն ներքևից, որը, կարծում եմ՝ վաղ թե ուշ լինելու է»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել Է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ պետության ղեկավարը պետք Է բավական լուրջ քննարկման ենթարկի այս հարցերը, այն Էլ՝ ոչ թե «մենախոսության տեսքով, այլ մարդկանց հետ, ովքեր բացի հռետորաբանությունից՝ ունեն ազգային մտածելակերպ, ու քայլեր կատարվեն հեղափոխական որոշումների համար»:

Հարցազրույցը կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում