Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն. Արմեն Սարգսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություն մաղթելով մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի՝ պատմական ու մշակութային խորը արմատներ ունեցող երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Նա նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, նոր տեխնոլոգիաները, գիտությունն ու կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հնդկաստանի հայ համայնքին՝ կարևոր համարելով վերջինիս դերը երկու բարեկամ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերի ամրապնդման տեսանկյունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում