Գեղարդի վանական համալիրում կայանալու է «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարդի վանական համալիրում սեպտեմբերի 13-ին կայանալու է «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը, որն անց է կացվելու Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Համերգին իրենց կատարումներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլոք»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ համերգին հրավիրված են մի քանի հարյուր բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև ներկա են լինելու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները:
«Այս համերգը նաև եզակի հնարավորություն է ոչ միայն ներկայացնելու Հայաստանի մշակութաին ժառանգությունը, այլ նաև ցույց տալու, թե Հայաստանի արվեստում ինչ նոր միտումներ կան»,- եզրափակեց Նաղդալյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում