«Ջրցան Էրդողանը» անգլիական պարբերականի էջերում
Նմանատիպ
Անգլիական «The Guardian» պարբերականի ծաղրանկարիչ Սթիվ Բելլը հրապարակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, որտեղ վերջինս ներկայացված է ջրցան մեքենայի տեսքով: Հայտնում է Ermenihaber-ը:
Ծաղրանկարիչը այս նկարի միջոցով քննադատում է Գեզի զբոսայգու խռովությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը: Ծաղրանկարի հետևի պլանում արցունքաբեր գազի ամպի մեջ երևում են մահակավոր ոստիկանները: Նկարում Էրդողանի գլխի վրա մահիկ է պատկերված իսկ քիթը փղի կնճիթի է նմանեցված, որից առատ ջուր է հորդում:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը’ հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել’ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցանմեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն’ կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 5 զոհ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում