Ավստրիայի կենտրոնական բանկի փոխկառավարիչը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ

.

Հինգշաբթի Վիեննայի դատախազները մեղադրանք են ներակայցրել ինը մարդու,որոնց թվում է նաև Ավստրիայի Ազգային բանկի փոխկառավարիչը, Ադրբեջանի և Սիրիայի հետ թղթադրամների պայմանագրի կնքման ժամանակ կաշառք վերցնելու կասկածանքով:

Դատախազներն իրենց հայտարարության մեջ նշում են, որ Վոլֆանգ Դուշատչզեկը և մնացյալ կասկածյալները մեղադրվում են վստահությունը չարաշահելու, կաշառակերության, փողերի լվացման և այլ հանցագործությունների մեջ: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:

Կենտրոնական բանկն առայժմի չի մեկնաբանել կատարվածը’ նշելով միայն, որ երեքշաբթի օրը վերահսկողական վարչությունը հատուկ հանդիպման ընթացքում կքննարկի միջադեպը:

Դուշատչզեկը, ով Կենտրոնական բանկի թղթադրամների տպագրության բաժնի անդամ է, առայժմ պարզաբանում չի տվել, սակայն նրա փաստաբան Լանսկին նշել է, որ մեղադրանքներն անհիմն են:

«Ամբողջ մեղադրական եզրակացության թերթիկը չի պարունակում բավարար ապացույցներ, որպեսզի փոխկառավարչին մեղադրանք ներկայացվի»,-ասել է նա, հավելելով, որ իր հաճախորդն է սկսել հետաքննություն և ջրի երես հանել խախտումները:

Կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ նախկինում թղթադրամներ միության վերահսկիչ խորհրդի անդամները տեղյակ չեն եղել որևէ խախտման մասին: Դուշատչզեկի պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 11-ին’ տեղեկացրել է ԿԲ-ի մամուլի խոսնակը:

Դատախազները փաստել են, որ 18 ամսյա հետաքննությունը որոշել է, որ թղթադրամների միությունը հանցավաոր համաձայնության է եկել Ադրբեջանի և Սիրիայի համար թղթադրամներ և մետաղադրամներ պատրաստել 2005-ի հուլիսին և 2011թ-ին:

Ադրբեջանի և Սիրիայի ազգային բանկերի պաշտոնյաները հավաստաիցնում են, որ համապատասխանաբար 20% եւ 14%, տոկոսները, համաձյան ընդունված կարգի, պայմանագիրը կնքելու համար նախատեսված փոխհատուցումն է:

Սակայն դատախազները տեղեկացնում են, որ ըստ նրանց ձեռք բերված համաձայնության 14 մլն եվրո տրվելու էր պատվերը կատարողներին’արտասհմանում գտնվող տարբեր օֆշորային ընեկրությունների հաշիվների միջոցով:

Կասկածյալներին կսպասվի 10 տարվա ազատազրկում, եթե 14 օրվա ընթացքում ապացուցվի նրանց մեղքը:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում