Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած եռակողմ պատվիրակությունը կմեկնի Ժնև

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած եռակողմ պատվիրակությունը հունիսի 17-18-ը Ժնևում մասնակցելու է Աշխատանքի միջազգային համաժողովի 102-րդ նստաշրջանին:

Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) անդամակցության շրջանակներում ստանձնած ՀՀ պարտավորությունների համաձայն՝ պատվիրակության կազմում են նաև սոցիալական գործընկերների՝ արհմիությունների և գործատուների միության ներկայացուցիչները:

Հունիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես կգա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԿ Գլխավոր Տնօրեն պարոն Գայ Ռայդերի, ինչպես նաև ԱՄԿ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ

Հետևեք մեզ նաև Telegram-ում