Արարատյան վերելք 190
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Սեպտեմբերի 27-ին լրանում է Խաչատուր Աբովյանի և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի՝ Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: Պատմության մեջ սա Արարատ լեռան առաջին գիտական ուսումնասիրությունն էր, և բիբլիական առասպելի հետջրհեղեղյան հերոսից՝ Նոյից հետո՝ առաջին վերելքը (1829թ. սեպտմբերի 27):
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրինությունը տեղեկացնում է, որ տուն-թանգարանում «Արարատյան վերելք – 190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա «Արարատի հայացքով» լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը, որից հետո հաղթող մասնակիցներին կհանձնվեն մրցանակները։ Նախատեսված է հաղթող լուսանկարի վրա AR տեխնոլոգիայի կիրառում՝ «Խաչատուր Աբովյան» ֆիլմից արարատյան տեսարանի հատվածով։ Հաջորդիվ՝ թանգարանի այգում Վահագն Հայրապետյան ջազային քառյակի մասնակցությամբ ջազ համերգ և հյուրասիրություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում