Մարտիրոս Սարյանի անվանական աստղը բացվել է Ռոստովում

Մարտիրոս Սարյանի անվանական աստղը բացվել է Ռոստովում

Ռոստովում օրեր առաջ բացվել է հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի աստղը։ Սարյանը ծնվել է Ռուսաստանում՝ Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում, այժմ այդ տարածքը Ռոստովինն է։ dontr.ru-ի հաղորդմամբ, չնայած կյանքի մեծ մասն անցկացրել է Հայաստանում, բայց շարունակել է մասնակցել փոքր Հայրենիքի մշակութային կյանքին։

Քաղաքային «Աստղի պողոտա» ծրագրի կազմակերպիչները հայտնել են, որ սա արդեն 16-րդ անվանական աստղն է։ Մարտիրոս Սարյանի աստղը բացելուն կողմ է քվեարկել գրեթե 5000 մարդ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում