Վրեժ Սարուխանյան․ Տագնապում եմ

Վրեժ Սարուխանյան․ Տագնապում եմ

Պարույր Սևակին

Տագնապում եմ տագնապահար
Այս խելագար դարի համար,
Որ անդունդ է հա գլորվում,
Տագնապում եմ մարդու համար՝
Քարանձավ է նորից մտնում …
Տագնախում եմ ջրի համար,
Որ եռում է առանց կրակ,
Տագնապում եմ հրի համար,
Որ չի վառում ոչ մի ճրագ,
Տագնապում եմ քարի համար,
Որ պատի մեջ որմ չի դառնում,
Տագնապում եմ հողի համար,
Որում սերմը բույն չի դնում,
Տագնապում եմ լույսի համար,
Որ խավարին միացել է,
Տագնապում եմ հույսի համար,
Որը վերջում մահացել է,
Տագնապում եմ այսպես անվերջ
ՈՒ չգիտեմ ինչի համար …
Տագնապում եմ օդի համար,
Որը լիքն է ալիքներով,
Օրորոցի բախտի համար՝
Դեռ չծնված բալիկներով,
Տագնապում եմ բառի համար՝
Տող չդարձող խաղիկներով,
Տագնապում եմ մայրամուտին
Չմայրացած կորչող օրով,
Տագնապում եմ մինչև անգամ
Առանց տագնապ պահի համար,
ՈՒ վերջապես տագնապում եմ
Իմ տագնապի բախտի համար …

7.04.2007թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում