ԱՄՆ-ի Կոնգրեսը նախազգուշական ուղերձներ է հղել Վրաստանին

ԱՄՆ-ի Կոնգրեսը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ոլորտում շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ: Ստորև կներակայցնենք Կոնգրեսի զեկույցի հետևյալ կետերը’ հղում կատարելով «Apsney.ge»–ին:

Եզրակացություններ:

1) Վրաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՄՆ-ի շատ կարևոր գործընկերը, որը մշատապես իր հավատարմությունն է ցուցաբերում երկու երկրների ընդհանուր շահերին’ ներառյալ վրացական զինված ուժերի մասնակցությունը համաշխարհային անվտագության ապահովման ուժերին (ISAF), որը գործում է ՆԱՏՕ-ի ենթակայության ներքո, և Իրաքում գտնվող ուժերին:

2) 2012թ-ի հակտեմբերին կայացած արդար և անկախ ընտրությունների արդյունքում իշխանափոխությունը խոսում է վրացիների կարևոր նվաճման’ դեմոկրատիայի կառուցման մասին:

3) Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի իշխանությունները մի շարք գործողություններ են ձեռնարկել ընդդիմության ներկայացուցիչների դեմ, որոնք ունեն քաղաքական դրդապատճառներ:

4) Ավելի քան 100 նախկին պաշտոնյաներ այժմ մեղադրվում են քրեական հանցագործություններ կատարելու մեջ:

5) Նմանատիպ մեղադրանքներ ներկայացվում են նաև քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին’ներառյան Միացյալ ազգային շարժման գլխավոր քարտուղարին:

6) Ընդդիմադիր կուսակցության ղեկավարի ձերբակալությունը մեծ անհանգստության տեղիք է տալիս գալիք նախագահական ընտրություններից առաջ:

7) Վրաստանի կառավարությունը բավարար միջոցներ չէր ձեռնարկել կանխելու Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչների նկատմամբ հարձակումը:

8) Այս գործողությունները հարցականի տակ են դնում Վրաստանի կառավարության ձգտումը կառուցելու դեմոկրատական պետություն, որտեղ հարգված կլինեն քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ընդդիմության իրավունքները:

Կոնգրեսի հայտարարությունը:

1) ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Վրաստանին օգնություն հատկացնել’ երկրում ազատ և դեմոկրատակն հասարակություն կառուցելու համար:

2)Վրաստանի իշխանությունների կողմից նախկին պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված միջոցառումները կարող են բացասական ազդել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական, տնտեսական, անվտանգության ոլորտներում համագործակցության վրա և խոչընդոտեն Վրաստանի ‘ միջազգային կազմակերպությունների անդամ դառնալու ճանապարհին:

3) ԱՄՆ-ի դիրքորոշումը չպետք է երկակի լինի իր համար կարևոր դաշնակցի վերաբերյալ, որտեղ նահանջ է նկատվում դեմոկրտաիյի ոլորտում

4) ԱՄՆ-ի ժողովուրդը և Կոնգրես խորհին ցավակացություն են հայտնում Վրաստանին Աֆղանստանում տեղի ունեցած վրաց զինվորների մահվան կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում