Մենք պետք է կատարենք այն երդումը, որ արել ենք ապրիլի 9-ին

Այն, որ «Ժառանգությունը» միակ ընդդիմադիր ուժն է, որն ունի մանդատներ և Ազգային ժողովում, և Երևանի ավագանում, դա արդեն պարտավորեցնում է: Այսպիսի հայտարարությամբ այսօր ՀՀ քաղաքացիների հետ բաց հանդիպմանը Aysor.am-ի փոխանցմամբ ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ներկայացնելով մեկ տարվա ընթացքում կուսակցության գործունեությունը, նա գոհունակություն է հայտնել, որ արձանագրվեցին հաջողություններ թե’ նախագահական ընտրություններին և թե’ Երևանի ավագանու: Կրիկին նա մեղադրեց իշխանություններին ընտրակեղծիքների և լծակների օգտագործման մեջ, բայց նաև խոստովանել է, որ դրա մեջ մեղավորության մասնաբաժին ունի նաև ընդդիմությունը, որին նա միավորվելու կոչ արեց:
«Վերջ դրեք ձեր կուսակցական առաջնահերթությանը և եկեք միավորման», – ասել է նա:

Իր հերթին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտւղար Ռուբեն Հակոբյանն՝ ելույթում անդրադառնալով երկրի ներքին վիճակին, ընդգծել է, որ թույլ Հայաստանը արտաքին ուժերին չեն հետաքրքրում: Նրա խոսքով՝ եթե իրավիճակը երկրում ավելի վատանա, դա կարող է բերել բունտի, որը կդառնա անվերահսկելի: Նա ևս կոչ է արել ընդդիմությանը միավորել, և առաջին հերթին՝ Ազգային ժողովի ընդդիմադիր չորս խմբակցություններին, գոնե միասնական լինել որոշ հարցերում:

«Ժառանգության» ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշել է, որ այսօր ժողովուրդը կարիք ունի փոփոխությունների, բայց չկա մի հզոր ուժ, որը կկարողանա հանձն առնել այդ փոփոխությունները, թեև «Ժառանգությունը» «մշտապես պայքարել է հանուն ժողովրդավարության»: Նա նաև խոստովանել է, որ սխալ էր 2009 թվականին Երևանու ավագանու ընտրություններին չմասնակցելը, բայց միայն «Ժառանգության» առաջնոդն էր, որ մարտահրավեր նետեց գործող իշխանություններին:

«Մենք պետք է պատրաստ լինենք մեր ներդրումն ունենալ նոր Հայաստանի ստեղծմանը: Պետք է դառնանք հավաքական ուժ: Մենք արդեն այդ նոր Հայաստանի քաղաքացիներն ենք», – ասել է նա:

Մեկ այլաղբյուր` Panorama.am-ը գրում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «եթե արտագաղթը նման տեմպերով շարունակվի, երկիրը տանելու է ժողովրդագրական տագնապի»։

Շարունակելով խոսքը’ Ր. Հովհաննիսյանն ասել է, որ մեր նախագահությունը ոչ թե կեղծընտիր է, այլ’ անընտիր է. «Եթե ես ձեզ հիասթափեցրել եմ, արյուն չբերելով կամ ստվերային կառավարություն չառաջարկելով, եթե ես մի հոգու արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում: Շատերը շփոթում են վերջնական հաղթանակի հասնելը պարտության հետ, և այն, ինչ նախաձեռնեցինք վեց ամիս առաջ, ուժի մեջ է»,- նշել է Ր. Հովհաննիսյանը’ հավելելով, թե ոչ ոք իրավունք չունի գնահատական տալ:

Ր. Հովհաննիսյանն, ինչպես նախկինում էր ասում, այսօր ևս ասել է, որ իրենց խնդիրը տարիների ընթացքում խոցված հավատի վերականգնումն է: «Պետք է հասկանալ, թե ՀՀ քաղաքացին պատրաստ է տանել այդ չարքաշ, ամենօրյա պայքարը, թե շատերը ոչ մի ներդրում չունենալով այս պայքարի մեջ, նկատողություն կանեն տանը նստած։ Այս տարվա ընթացքում կա՛մ ազգովի հավաքվում ենք, կա՛մ ամեն մեկն իր սեփական, առանձին դրոշի տակ հասարակությանը տանում է այս կամ այն ուղղությամբ»,-ասել է Ր. Հովհաննիսյանը:

Ր. Հովհաննիսյանը հայտնեց, որ մի քանի օրից իր կուսակցությունը վերսկսում է այցելությունները մարզեր, և առաջինը կլինի Սյունիքի մարզը. «Ամառվա ընթացքում մենք կայցելենք բոլոր մարզեր, բայց սա զուտ այցելություն չի լինելու, այլ՝ աշխատանքային»:

Ինչպես նաև’ աշնանը սպասվում է «Նոր Հայաստան» նախաձեռնությանը վերաբերող նոր համաժողով. «Մենք պետք է կատարենք այն երդումը, որ արել ենք ապրիլի 9-ին. Մեզ պետք է ոչ թե պատրվակ, այլ՝ գործ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում