Դասադուլ ու բողոքի երթեր Գնդեվազում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՈՒՂԻՂ
20/09/2019 09:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Գնդեվազ գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից խաղաղ անհնազանդություն են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Դպրոցականները դասադուլ են հայտարարել և միացել Գնդեվազ համայնքի բնակիչներին, որոնք երթով շարժվում են դեպի գյուղի տարածքում տեղակայված հուշարձան։
Ինչպես արդեն հայտնել էինք, օրերս Ջերմուկում ընթացող բաց քննարկման ժամանակ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը 10 օրվա ընթացքում քայլեր չձեռնարկի Ամուլսարի շահագործման հարցը դադարեցնելու վերաբերյալ, ապա իրենք կորդեգրեն պայքարի խաղաղ ու ոչ բռնի ձևը, որի մեջ մտնում են գործադուլները, դասադուլները, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, դրա մեջ մտնում են նաև զորահավաքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում