The Telegraph. Արևմուտքը որոշ սահմանափակումներով, սակայն վստահում է Ռոուհանիին
Նմանատիպ
Հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններում առաջին իսկ փուլում հաղթեց բարեփոխումների կողմնակից ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «միջնորդ վեցնյակի» հետ նախկին միջուկային բանակցորդ Հասան Ռոուհանին։
Հավաքած ձայների քանակով նրան հաջորդում է Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը:
« The Telegraph »-ի արտաքին հարաբերությունների վերլուծաբան-թղթակիցը’ Դամիեն Մքելրոյը, նշել է, որ Ռոուհանիի նախկին պաշտոնը’ վեցնյակի հետ բանակցորդ լինելը, նշանակում է, որ նա մեծ ճանաչում ունի բազմաթիվ դիվանագետների և պաշտոնյաների կողմից:
Նա ավելացրել է. « Հասան Ռոուհանին քաղաքական գործիչ է, ով վստահություն է վայելում արևմտյան քաղաքականության հիմնական կերտողների կողմից, սակայն այդ վստահությունն իր մեջ շատ սահմանափակումներ ունի»:
«The Telegraph»-ի հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում