Financial Times. «Էրդողանը Լիր արքայի պես զզվեցրել է»
Նմանատիպ
Թուրքական «Հաքիմիյեթիմիլիյե» կայքը մեջբերում է Financial Times թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդներին, որն իր հոդվածում գրում է’ Էրդողանն այսուհետև պետք է ուշադրությունը ոչ թե Թաքսիմ հրապարակի, այլ սեփական կուսակցության վրա դարձնի, քանի որ հիմնական պայքարը հենց «Արդարություն և զարգացում կուսակցության» ներսում է ընթանալու:
Հոդվածում նաև նշվում է, որ Թաքսիմը Թահրիր հրապարակը չէ , Էրդողանն էլ Հոսնի Մուբարաքը չէ:Այս առումով խնդիրը, ըստ հոդվածագրի, պետք է այլ տեղ փնտրել: Նա կարծում է, որ Էրդողանը, 10 տարի իշխանության ղեկին լինելով, «արբած է իշխանության ուժով»:
Էրդողանը, իր համառության դիմաց քաղաքական վերահսկողություն չհանդիպելով, իրեն համարել է մի առաջնորդ, որն ինչպես և Աթաթուրքը նույնականացվում է ազգի հետ: Սակայն, ի տարբերություն Աթաթուրքի, ով մեծ գեներալ էր’ Էրդողանը գործում է վերջին պատերազմը մղող գեներալի պես: Հոդվածում նշվում է, որ վարչապետը Լիր արքայի պես «զզվեցրել է»: Էրդողանը չի հասկանում, թե որքան տարբեր շրջանակներից են Թաքսիմում և այլ քաղաքներում ցույցերի մասնակիցները:
«Նրա օգտին չքվեարկողները, ինչպես և քվեարկողները չեն ցանկանում նրա հրամայողական, կարգադրողական կառավարման մոդելի ներքո գտնվել»:
Այսուհետ հիմնական շարժումը ԱԶԿ-ի և նրա շուրջ է ծվավալվելու:
«Եկող տարի հավանաբար նոր սահամանադրության և ԱԶԿ հիմնադիրներից ներկայիս վարչապետ Աբդուլլահ Գյուլից նախագահությունը խլելու համար հանրաքվե կանցկացվի: Վարչապետը թուրքերին բաժան-բաժան անող և նախագահական համակարգին անցնելու գործընթացի այս համատեղ նախագծի ծուղակում է մնացել: Այս ճգնաժամի ընթացքում Էրդողանը նորից իր կոշտ դիրքորոշումը ցույց տվեց, իսկ մինչև այդ Գյուլը, ավելի փափուկ քաղաքականություն որդեգրելով, այսպիսով բանալին իր ձեռքը վերցրեց: Եթե Էրդողանը ցանկանում է նախագահ դառնալ, ապա անհրաժեշտ է, որ պաշտոնից հրաժարվի, այսպիսով կուսակցությունը, որը քվե բերող այլ առաջնորդի փնտրտուքների մեջ է , կթոթափի իր վրայի ծանրությունը»,- եզրափակել է հոդվածագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում