Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ

Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ

Ախ, մարալ ջան

Ախ, մարալ ջան,
Կոկոնըս թոռմած մնաց,
Ջան, գյարալ ջան, Սիրտըս կըրակած մնաց.
Ախ, մարալ ջան:
Ինչ անեմ իմ ապրելը,
Ջան, գյարալ ջան,
Իմ աչքերը թաց մնաց:

Էրվում եմ

Էրվում եմ, էրվում,
Կարմիր քարը տաշած ա,
Էրվում եմ, էրվում,
Բոյս վրեն քաշածա:
Էրվում եմ, էրվում,
Ի՞նչ անեմ, որ քաշած ա,
Էրվում եմ, էրվում,
Սիրտս հալած մաշածա:

ԿՈՄԻՏԱՍ

Հետևեք մեզ նաև Telegram-ում