Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր

Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ժողովրդի վարչապետը մի անգամ Թեհրանում խոսեց Հայաստանում արտասահմանյան գործակալներից, մի անգամ էլ վերջերս գրառում արեց` լրտեսների մասին: Ինչու՞ է ինձ թվում, որ խոսքը արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող և Սորոսի հիմնադրամից գրանտներ ստացած Թրանսփեյրնսիի նախկին աշխատակից, հիմա արդեն ԱԽՔ Գրիգորյան Արմենի մասին է:

Ուղղակի ուժը չի հերիքում, որ պարոն վարչապետն ազատվի տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից իր վրա խոսակցություն բերող այս երիտասարդից, որովհետև պայմանավորվածություն կխախտի գործակալական այն ցանցի հետ, որն իրեն իշխանություն բերելու գործում անուրանալի ծառայություններ է մատուցել:

Ո՞նց եք կարծում, Պատրուշևը կարո՞ղ է լուրջ վերաբերվել և լուրջ հարցեր քննարկել մեկի հետ, ով մինչ ԱԽՔ դառնալը Զորջ Սորոսի աշխատակիցն էր: Իրավիճակն իդենտիկ է նաև Թրամփի վարչակազմի մասով: Ամեն դեպքում, մոտենում է որոշում կայացնելու ժամանակը. վարչապետը կամ պետք է ազատվի սույն գլխացավանք-մարտահրավերից կամ էլ ժողովրդին բացատրի, թե ինչու՞ աշխարհաքաղաքական կենտրոնները մարդու տեղ չեն դնում իր իսկ նշանակած ԱԽՔ-ին:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում