Մեր վերջին տարիների արածը ջուրն ընկավ.Սաակաշվիլի
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնում է, որ Վրաստանի վերաբերյալ Կոնգրեսի վերջին զեկույցը բավականին կոշտ է և արձանագրել է դեմոկրատիայի ռեգրես: Զեկույցի որոշ հատվածներին կաորղ եք ծանոթանալ Times.am-ի նշյալ հոդվածում:
«Երբ տեսա այդ հայտարարությունը, սիրտս կարծես կանգ առավ: ԱՄՆ-ի Կոնգրեսը այս տարի պետք է որոշում ընդուներ Վրաստանին զենք տրամադրելու մասին և արագացներ Վրաստանի’ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը: Սակայն, դրա փոխարեն, առաջին անգամ պատմության մեջ ԱՄՆ-ի Կոնգրեսը հայտարարեց Վրաստաոնւմ դեմոկրատիայի սահմանափակումների և ռեգրեսի մասին: Այսպիսի բան նախկինում երբեք չէր եղել’ նույնիսկ լրագրային հոդվածի տեսքով: Վերջին տարիների մեր արածը գործնականում ջուրը ընկավ»,- իր պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ մտահոգություն է հայտնել Սաակաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում