«168 ժամ». Լուրջ սկանդալ է հասունանում ՊՆ-ում. Գործարքի «քավորը» պատգամավոր է

«168 ժամ». Լուրջ սկանդալ է հասունանում ՊՆ-ում. Գործարքի «քավորը» պատգամավոր է

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում (ՊՆ) լուրջ սկանդալ է հասունանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է, որպեսզի ՊՆ-ն գնումների գործընթացի արդյունքում համաձայնի օգտվել իրանական դիզվառելիքից, որի որակը, ըստ կարծիքների, բավական ցածր է, եւ հատկապես ձմռանն այն կարող է օգտագործման համար պիտանի չլինել։ Պաշտպանության նախարարությունը, ըստ մեր աղբյուրների, մինչ այդ երբեք իրանական դիզվառելիք չի օգտագործել։

Ասում են, որ, այսպես ասած՝ այս գործի գլխին կանգնած է 2018թ. դեկտեմբերի 9-ին իշխանական «Իմ քայլը» դաշինքով առաջադրված եւ պատգամավոր դարձած Ռոման Մուրադյանը։ Վերջինս պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Արարատի մարզում եւ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 162-րդ տեղն էր զբաղեցնում։ Նրա մասին ասվում էր, որ 2015 թվականից ակտիվորեն աջակցել եւ մասնակցել է Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով կուսակցության համախոհ:

Նույն աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է դիզվառելիքի հարցով ճնշել ՊՆ ղեկավարությանը, նախարարին, սակայն հասկանալով վտանգներն ու վնասները՝ այս գործարքին խիստ դեմ է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարությունը։ Ըստ կարծիքների՝ իրանական վառելիքը որակապես չի համապատասխանում Հայաստանի ընդունած չափանիշերին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում