Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ վճռաբեկ դատարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պատվիրակությանը’ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են դատաիրավական ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է կապերի հետագա ընդլայնման եւ խորացման անհրաժեշտության մասին, ինչի համար առկա են բոլոր պայմանները:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում