Վերահսկիչ պալատը Դատաիրավական ԾԻԳ-ի մասով կեղծ տվյալներ է տվել

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է, որ Վերահսկիչ պալատի բացահայտումների մեջ իրականությանը չահամապատասխանող եղեկատվություն կա: Նա մասնավորապես անդրադարձավ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ բացահայտումներին՝ նշելով, որ կոնկրետ Համաշխարհային բանկը դիվանագիտորեն ներկայացրել է իր դիրքորոշումը այս հարցի հետ կապված և նշել, որ չկան լուրջ չարաշահումներ ու խախտումներ:

«Երբ սկսեցի առավել մանրամասնորեն ուսումնասիրել, թե ի վերջո ի՞նչ է ներկայացնում ՎՊ-ն իր
հաշվետվությունում և այն, թե ինչպիսի պատասխան է հնչում հակառակ կողմից, դրանք այնքան իրարամերժ էին, որ ուղղակի մեկ բան կցանկանայի նշել՝ Սևանի դատարանի շենքի կառուցման համար ՎՊ-ն նշում է, որ ամենացածր գին առաջարկողին մերժել են, որովհետև նախկինում իրականացված շինարարությունը պակաս է եղել մի քանի քառակուսի մետրով, իսկ դրամական միջոցները’ 9.4 մլն-ով: Այնինչ, կոնկրետ ԾԻԳ-ը նշում է այլ պատճառաբանություն. տվյալ գնային առաջարկ ներկայացնող կազմակերպությունն իր ներկայացրած առաջարկությունում ներկայացրել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչը պատճառ է հանդիսացել, որ մերժվի այդ գնային առաջարկը»,-Lragir.am-ի փոխանցմամբ հայտարարել է Արտակ Դավթյանը:

Նա նշել է, որ ստացվում է՝ «ՎՊ հարգարժան ընկերները ներկայացնում են տվյալներ, որոնք դատաիրավական ԾԻԳ-ի կողմից ոչ միայն հերքվում են, այլ նաև ասվում է, որ դրանք ակնհայտ կեղծ տեղեկություններ են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում